Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են ՏԻՄ օրենքում փոփոխություններ անել՝ պարտադիր պահանջ սահմանելով համայնքները զանգվածային լրատվության միջոցներով հրապարակեն տեղեկատվություն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների վերաբերյալ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կաևորելով առաջարկը, նշեց, որ նպատակը թափանցիկություն ապահովելն է, այս խնդիրը հանրային հնչեղություն էր ստացել և պետք է օրենքով կարգավորվի:









































