ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը և ՖԱԹՀ շարժումը` Մահմուդ Աբասի գլխավորությամբ, խաղաղության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով նրանց համատեղ մամլո ասուլիսը:
Նշվում է, որ համաձայնագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են ձևավորել ազգային միաբանության կառավարություն առաջիկա 5 շաբաթվա ընթացքում, ինչպես նաև կես տարի անց համազգային ընտրություններ անցկացնել:
Նշվում է նաև, որ ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը նաև այլ քայլեր են համաձայնեցրել, որոնք կարող են վերջ դնել միջհամայնքային հակամարտությանը և վերականգնել Պաղեստինի քաղաքական համակարգի ամբողջականությունը:








































