Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պետք է ուսումնասիրենք բոլոր իշխանությունների օրոք կատարված գործարքները, եթե անգամ դա ոմանց դուր չգա. Բաբաջանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Պարոն Բաբաջանյան, Դուք պատրաստվում եք հանդես գալ 1991 թվականից ի վեր տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Ինչո՞ւ հիմա առաջացավ այդ անհրաժեշտությունը: Արդյոք սխա՞լ էր սեփականաշնորհումը, եթե այո, ապա որ սխալները կմատնանշեք:

– Այնպես չէ, որ անհրաժեշտությունն առաջացել է հենց հիմա, այն որևէ կապ չունի ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայի հետ: Որպես այդպիսին՝ այդ անհրաժեշտությունը եղել է մշտապես, քանի որ տարիների, տասնամյակներ շարունակ մեր հանրային քաղաքական օրակարգը, հասարակական կարծիքը հագեցած է եղել սեփականաշնորհման մասին հարցերով: Ձեր հարցին՝ սխալ էր սեփականաշնորհումը, թե ոչ, թերևս լավագույնս կպատասխանի այդ քննիչ հանձնաժողովը, եթե այն ստեղծելու իմ նախաձեռնությունը ստանա անհրաժեշտ աջակցությունը խորհրդարանի քաղաքական ուժերի կողմից: Այս պահին չեմ ցանկանում առանձնացնել սեփականշնորհման որևէ առանձին գործարք, կարող եմ ասել միայն, որ հատկապես խոշոր, ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր օբյեկտների սեփականաշնորհման գործարքները եղել են խնդրահարույց, կասկածելի՝ սկսած 1990-ականների սկզբին արդյունաբերական ձեռնարկությունների ապապետականացումից, մինչև ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ընկերություններ՝ էլեկտրական ցանցեր, հանքարդյունաբերական ձեռնարկություններ, կապի օբյեկտներ: Ընդ որում, առաջին հայացքից տնտեսական թվացող այդ գործարքներն ունեցել են նաև, իսկ շատ ավելի հաճախ՝ առավելապես քաղաքական նշանակություն, իսկ ռազմավարական նշանակության շատ ձեռնարկությունների դեպքում դա եղել է արտաքին քաղաքական նշանակություն, առնչվել է Հայաստանի տնտեսական ու քաղաքական ինքնիշխանությանն ու անվտանգությանը: Բոլոր այդ գործարքները, որպես կանոն, պարուրված են եղել մութ շերտերով, կասկածելի սխեմաներով, և քննիչ հանձնաժողովի խնդիրը պետք է լինի այդ կասկածների հաստատումը կամ հերքումը, կատարված գործարքների տնտեսական ու քաղաքական արդյունավետության գնահատումը:

Ամեն դեպքում, եթե Ձեզ հաջողվի հավաքել անհրաժեշտ ստորագրությունները և ստեղծել քննիչ հանձնաժողովը, Ձեր կարծիքով՝ հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունները, հավաքած նյութերը ի՞նչ կտան, դրանք ինչպե՞ս կարելի է օգտագործել: Ինչպես, ինչ մեխանիզմներով է հնարավոր այսօր վերանայել 90-ականների սեփականաշնորհման արդյունքները: Կա՞ հետ պտտելու և «արդարությունը» վերականգնելու ճանապարհ: Ասենք՝ ապօրինի սեփականաշնորհված գույքը վերադարձվի պետությանը և այլն:

– Լինեմ անկեղծ՝ այս պահին չեմ կարող հստակ պատասխանել ձեր հարցին, քանի որ ինքս չգիտեմ՝ ինչ արդյունքներ կարձանագրվեն քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում: Ինքս ունեմ իմ պատկերացումները, սակայն քանի որ ձեր հարցը առնչվում է նուրբ իրավական ասպեկտների, այս պահին ձեռնպահ կմնամ պատասխանելուց, մասնավորապես՝ սեփականաշնորհված գույքը պետությանը վերադարձնելու առումով: Այս պահին եկեք արձանագրենք, որ եթե առկա լինեն իրավական հիմնավորումներ, եթե պահպանվի Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, և եթե այդ գործարքներում ի հայտ գան քրեական բաղադրիչներ, այդ դեպքում պետք է չբացառել նաև ձեր նշած տարբերակը: Բայց այդ մասին ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել միայն քննիչ հանձնաժողովի ձևավորումից և աշխատանքների մեկնարկից հետո:

Հեղափոխությունից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կրկնել է, որ չի լինելու սեփականության վերաբաշխում: Ձեր սկսած գործընթացը չի՞ ենթադրում սեփականության վերաբաշխում:

-Ոչ, այս գործընթացն ամենևին չի ենթադրում սեփականության վերաբաշխում: Մենք խոսում ենք առաջին հերթին պետական գույքի մասնավորեցման տնտեսական արդյունավետության մասին: Այդ դեպքում սեփականատերերի ով լինելը, անձինք երկրորդական, երրորդական նշանակություն ունեն: Մեր առաջնային խնդիրը սեփականաշնորհման գործընթացի տնտեսագիտական և քաղաքական էֆեկտիվության գնահատումն է: Թավշյա հեղափոխությունից հետո ես բազմիցս խոսել եմ անցած տասնամյակներին, անցած իշխանությունների գործունեությանը իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին, ինչը գործող իշխանությունը, գոնե մինչև այս պահը, չի պատրաստվում անել: Այս քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կարող են ծնվել նաև այդ իրավաքաղաքական գնահատականի համար անհրաժեշտ փաստական հիմքեր, առնվազն տնտեսական բաղադրիչի մասով: Բացի դրանից, ինչպես նշեցի՝ սեփականաշնորհման գործընթացն ունեցել է նաև էական արտաքին քաղաքական բաղադրիչ: Խոսքս վերաբերում է հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող ենթահամակարգերի, դրանցում ներառված օբյեկտների սեփականշնորհմանը՝ էներգետիկա, կապ, հաղորդակցություն: Այդ ոլորտներում տեղի ունեցած կասկածելի, խնդրահարույց մասնավորեցման գործարքների արդյունքում մեծ վնաս է հասցվել Հայաստանի տնտեսական անվտանգությանն ու տնտեսական ինքնիշխանությանը, ինչը հանրագումարում նվազեցրել ու խոցելի է դարձրել պետության ինքնիշխանությունն ընդհանրապես: Դրա ամենացայտուն օրինակներից մեկը տխրահռչակ «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձևի շրջանակներում Ռուսաստանին հանձնված և այսօր անգործության մատնված ձեռնարկությունների պատմությունն է: Բոլոր այս հարցերին պետք է տրվեն հստակ, հիմնավորված, փորձագիտական մակարդակով փաստարկված պատասխաններ ու գնահատականներ: Դա է, իմ համոզմամբ, քննիչ հանձնաժողովի առաքելությունը:

Մենք հիշում ենք, որ կառավարության վերջին նիստերից մեկում, երբ քննարկվում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի նախագիծը, և վարչապետն առաջարկեց սկսել 91 թվականից, դրանից հետո համացանցում, հատկապես նախկին ընդդիմության կողմից, քննադատություն հնչեց: Մտավախություն չունե՞ք, որ այս դեպքում էլ նույն քննադատության ալիքին կբախվեք:

-Մտավախություն չունեմ, որովհետև այս նախաձեռնությամբ ես չեմ հետապնդում հատվածական, կոնյունկտուրային քաղաքական շահ: Մտավախություն կունենայի քննադատվելու, եթե առաջարկեի ուսումնասիրել, ասենք, միայն Ռոբերտ Քոչարյանի կամ միայն Սերժ Սարգսյանի նախագահության տարիների գործարքները: Բայց ես այդպիսի խնդիր չունեմ: Իմ նախաձեռնությունը վերաբերում է բոլոր ժամանակների բոլոր իշխանությունների տարիներին կատարված մասնավորեցման գործարքներին, որովհետև և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մենք ունեցել ենք ինչպես հաջողված, տնտեսական արդյունավետություն ապահոված մասնավորեցման օրինակներ, այնպես էլ խայտառակ գործարքներ, կասկածելի սխեմաների կիրառմամբ կատարված սեփականաշնորհման դեպքեր: Հետևաբար, եթե ցանկանում ենք լինել օբյեկտիվ ու վեր հանել սեփականաշնորհման երևույթի ընթացքում ընդհանրապես տեղի ունեցած սխալները, մենք պետք է ուսումնասիրենք բոլոր իշխանությունների օրոք կատարված գործարքները, եթե անգամ դա ոմանց դուր չգա, կամ դուր գա միայն որոշներին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում