Սիրիայում սահմանադրական ժամկետներում նախագահական ընտրություններ անցկացնելը «չի կարող Ժնևում բանակցությունների ընդհատման պատճառ լինել»: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Սիրիայի ԱԳ նախարարությանը:
«Դրա համար պատասխանատու է ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին, քանի որ չկարողացավ դառնալ ազնիվ և չեզոք միջնորդ»,- ընդգծվում է փաստաթղթում:
«Ճգնաժամի քաղաքական լուծման ջանքերին խոչընդոտում են նաև այն երկրները, ովքեր զենք և ահաբեկիչներ են ուղարկում Սիրիա և չեն ցանկանում ընտրությունների ժամանակ լսել սիրիացի ժողովրդի ձայնը»,- նշված է այնտեղ:









































