Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Քոչարյանը բանտախցում էլ նստած իրենից վտանգ է ներկայացնում. ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչ զինված բանդաներ է ստեղծում

«Քոչարյանը բանտախցում նստած արդեն իրենից վտանգ է ներկայացնում: Ոստիկանության տեսանյութը ցույց տվեց, որ նա պետք է այդպես էլ մնա բանտախցում: Քոչարյանը ոչ մի պարագայում չի կարող հայտնվել ազատության մեջ, այլապես Մարտի 1-ի գործով տուժողներն ու վկաները կհայտնվեն վտանգի տակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը մի տեսանյութ ներկայացրեց, որտեղ իրավապահների կողմից օպերատիվ նկարահանման արդյունքում պարզվել էր, որ Քոչարյանի աջակիցն իր շտաբում փորձում է համոզել, կաշառել, որպեսզի տուժողը դատարանում հրաժարվի իր ցուցմունքից և դատարանում բոլորովին այլ բան ասի, որի դիմաց խոստանալով կառավարության կողմից Մարտի 1-ի տուժողների համար սահմանված փոխհատուցման չափով գումար, ապա նաև, երբ իրենք գան իշխանության՝ նաև բարձր պաշտոն: Տեսանյութում Քոչարյանի աջակիցը նաև ասում է, որ «իրենց ամբողջ ցելը պերեվարոտ անելն ա», ու երևում է նաև սենյակում դրված մարտական զենք:

Քոչարյանի այդ աջակիցը՝ Վարուժան Մկրտչյանը, երեկ «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց է տվել, ասել է, որ տեսանյութում ինքն է, բայց տուժողին ինքը չի կանչել, տուժողն ինքնակամ է եկել իրենց գրասենյակ, այն էլ մի քանի անգամ, և իրենք այդ տուժողին ոչ մի առաջարկ չեն արել:

Վարուժան Մկրտչյանը, իր հարցազրույցով, ըստ էության, հերքել է Հայկ Ալումյանի պնդումը, թե կատարվածը իշխանության ձեռագիրն է, երբ իշխանությունները ներդնում են ինչ-որ մեկին, ներկայացնում որպես աջակից, ապա բեմադրում այդ ամենը: Ռոբերտ Քոչարյանի որդին ևս ոստիկանության տեսանյութը համարել էր «էժանագին ներկայացում»: Վարուժան Մկրտչյանն ասում է, որ ինքը վաղուցվանից է Քոչարյանի համակիրը և բնավ իշխանությունների հետ կապ չունի: Նա, անդրադառնալով «պերեվարոտ»-ի թեմայով քննարկմանը, ասել է, որ ինքը նկատի է ունեցել գաղափարական պերեվարոտը, բայց հետո, սակայն, Քոչարյանի աջակիցը հայտարարում է, որ հաջորդ իշխանությունը, մեկ է, իրենք են լինելու:

Քլոյանի խոսքերով՝ Քոչարյանն ու իր աջակիցները լուրջ վտանգ են ներկայացնում հանրության համար: «Ոստիկանության տեսանյութի մեջ երևացող զենքը, նրանց ցանկությունները պերեվարոտ անելու հետ կապված, ցույց են տալիս, թե իրենք ինչքան վտանգավոր են: Նա ասում է, թե Քոչարյանը Մարտի 1-ի հետ կապ չունի, բա ո՞վ կապ ունի: Իր պաշտոնավարման ժամանակ 39 սպանություն է եղել, դա լավագույն ապացույցն է, թե ովքեր են իրենք: Քոչարյանի խափանման միջոցը ոչ մի պարագայում չի կարող փոխվել: Նա պետք է մնա իր խցում: Նրա պես վտանգավոր մարդուն չի կարելի ազատության մեջ թողնել: Նա աջ ու ձախ փող է բաժանում հանրապետությունով մեկ, ստորագրահավաքներ է անում: Շատ-շատ վտանգավոր մարդ է նա, ու վտանգավոր պրոցեսներ են: Նա հայրենիքի դավաճան է»,-ասաց Քլոյանը:

Մարտի մեկի գործով տուժողի իրավահաջորդ ներգրավված, իրավապաշտպան Մարինա Պողոսյանն էլ, անդրադառնալով այդ տեսանյութին, բացահայտմանը, նկատեց, որ սա պետք էլ չէր՝ հասկանալու Քոչարյանի ձեռագիրը, գործելակերպը: Դա բոլորին էր ակնհայտ: «Քոչարյանի ամբողջ պատմությունը՝ «պրիվետ Ռոբ»-ից սկսած մինչև Մարտի 1-ի գործ, ապացույց է, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ սրանից հետո, եթե որևէ դատավոր կփորձի Քոչարյանին ազատել կալանքից, ապա նա նույնպես կդիտարկվի որպես ոճրագործ: Եվ թող բնավ իմ այս խոսքերը չփորձեն ներկայացնել որպես ճնշում արդարադատության վրա»,- ասաց Պողոսյանը:

Իրավապաշտպանը հիշում է, որ ամռան ամիսներին, երբ Քոչարյանը կարճաժամկետ ազատ արձակվեց, ինչպիսի վերադասավորումներ եղան, և ինչ ատելության մթնոլորտ ստեղծվեց, մեդիայի մի հսկայական մաս անցավ նրա իշխանության տակ. «Մի բան հստակ է, եթե այդ գործի շրջանակներում Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, ապա Հայաստանում այլևս որևէ կալանավոր մեկ րոպե չպետք է մնա անազատության մեջ՝ անկախ նրանից, թե ինչ գործով է մեղադրվում»,- ասաց Պողոսյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ ոստիկանության բացահայտման ավելի վտանգավոր դրվագն այն էր, որ ակնհայտ դարձավ, որ Քոչարյանի աջակիցները զինված են, զինվում են և պատրաստվում են «պերեվարոտի»։ «Չնայած դա էլ ինձ համար նորություն չէր, դա իրենց մշտական գործելաոճն է եղել, զավթելը, տիրելը, բայց այլ հարց է, թե որտեղ են մեր իրավապահ մարմինները: Եթե նրանք անարգել, իրենց գրասենյակներում պատերի տակ կարող են զենք շարել, հպարտանալ, դա նշանակում է, որ մեր իրավապահ համակարգը պարալիզացված վիճակում է: Հիմա մեր ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ովքեր են այդ զինված բանդաները: Մենք պետք է շատ աչալուրջ լինենք, քանի որ սրանք շատ վտանգավոր պրոցեսներ են: Նրանք հսկայական ռեսուրսների են տիրապետում և ընդունակ են ամեն ինչի»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ ժողովուրդն իր գնահատականը տվել է Քոչարյանին, երբ անգամ Ամանորի շեմին շունչը պահած սպասում է դատարանի որոշմանը և ցնծության մեջ սկսում իրար շնորհավորել, երբ դատարանը անփոփոխ է թողնում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում