Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հայազգի պատգամավորին պատկանող ընկերությունները՝ Վրաստանի իրավապահների ուշադրության կենտրոնում. Ի՞նչ են խոսում Ախալքալաքում ու Նինոծմինդայում

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է «Մեեկի» ընկերության գործը, որը պատկանում է խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանին: Այս մասին հայտնում է sknews.ge-ն: Վերջին 7 տարիներին Ախալքալաքի ու Նինոծմինդայի պետական մարմինները վառելիք են գնում նրան և նրա ընտանիքին պատկանող ընկերությունից: Մկոյանի ընկերությունը հաղթել է Ախալքալաքի և Նինոծմինդայի բացառապես բոլոր տենդերները և մոտ կես միլիոն լարիի եկամուտ ստացել:

Հենզել Մկոյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ ինքն այդ ստուգումների մասին մամուլից է իմացել. «Դեռ միայն գրում են, չգիտեմ, թե ինչ ստուգումներ են»։ Մեր այն հարցին, թե արդյոք դրանք կապո՞ւմ է քաղաքական իր գործունեության հետ, Մկոյանը պատասխանեց. «Ոչ մի բանի հետ չեմ կապում»։

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված տեղեկություններին՝ ասաց. «Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ ստուգումներ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ։ Բայց այն, որ Ախալքալաքում, Նինոծմինդայում, ինչպես նաև մամուլում վերջին շրջանում ակտիվորեն խոսվում է այն մասին, որ տենդերների մեծ մասը հաղթում են այն ընկերությունները, որոնք այսպես թե այնպես պատկանում են Հենզել Մկոյանին՝ փաստ է։ Այդպիսի տեղեկություն իսկապես տարածվում է, բայց ես այն չեմ կարող ո՛չ հաստատել, ոչ էլ հերքել։ Դա այն է, ինչ գրվում է մամուլում, և ինչի մասին խոսում են մարդիկ Ախալքալաքում և Նինոծմինդայում»։

Ըստ Ստեփանյանի՝ այստեղ քաղաքական երանգներ փնտրել պետք չէ. «Սա դժգոհության արդյունք է, որն ունեն Հենզել Մկոյանի ընդդիմադիրները, ընդհանրապես քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները և առհասարակ այն սեկտորը, որոնք հիմա այդ հարցի վրա ուշադրություն են դարձնում»։

Մեր զրուցակիցը հավելեց՝ նման հետևանքները միանգամայն սպասելի էին. «Ազգային պատկանելության հետ կապված հետապնդում միանշանակ չկա, դա առհասարակ պետք է բացառվի։ Ես չեմ կարող ասել, որ Վրաստանում ժողովրդավարության մակարդակը փայլուն է, բայց համենայնդեպս այն բավարար է, որ երբ ինչ-որ մի խնդիր հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում՝ դրանով զբաղվում են համապատասխան մարմինները, այսինքն՝ արձագանք լինում է։ Հետևաբար ընթացող գործընթացը միանգամայն տրամաբանական է»։

Հենզել Մկոյանը, հիշեցնենք, Ախալքալաքից և Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է։ Դեռ 2018 թվականի հոկտեմբերին նախընտրական շրջանում հարձակում էր տեղի ունեցել Մկոյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում աշխատող անձանց վրա՝ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցելու դեպքում, նրանց սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով և վնասում Զուրաբիշվիլիի քարոզչական նյութերը: «Սա ինքնաբուխ հարձակում չէր միայն մեկ օբյեկտի վրա: Նույն ավտոմեքենայով տեղաշարժվող անձինք նման հարձակում են իրագործել նաև այլ բենզալցակայանների վրա: Այն բանից հետո, երբ իմ կողմնակիցները հարձակվողներից պահանջել են բացատրություն, մեկնաբանություն, ի պատասխան կրկին ստացել են սպառնալիք և վիրավորանք, որը վերաճել է ֆիզիկական առճակատման»,- այն ժամանակ հայտարարել էր հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում