Sunday, 12 07 2026
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է

Հակահեղափոխականների խոստացած թեժ աշունը ֆիասկո ապրեց, ավարտվեց պարտությամբ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների ավելի վաղ ներկայացրած բողոքը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։

Ի՞նչ է ենթադրում Վերաքննիչի որոշումը միջնորդությունների այս փուլում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը, փաստաբան Արա Ղարագյոզյանը և ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:

Արմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ քաղաքական այն փուլը, որ կոչում էին թեժ աշուն, ֆիասկո ապրեց՝ քոչարյանական կողմի պարտությամբ: «Այսօրվա դրությամբ ունենք չհաջողված թեժ աշուն, բայց մյուս կողմից՝ հանրության համար կան բացասական հետևանքներ, որովհետև մթնոլորտի շիկացումը, բացասական արժեհամակարգի ընդլայնումը ցնցում է. հեռուստատեսային և ֆեյսբուքյան գործիչներ կան, որոնք կրիմինալ հոգեբանության, մտածելակերպի բացահայտ քաղաքականացմամբ են զբաղված»:

«Քոչարյանի պաշտպանական կողմը այդպես էլ չմտավ դատավարական ընթացքի մեջ,- նկատեց Արմեն Խաչատրյանը,- նախկին իշխանությունները և նրանց արբանյակ ուժերը գուցեև իսկապես պատրաստվում են «պերեվարոտի», և երկրորդ՝ Ռ. Քոչարյանի պաշտպանները ապօրինի ազդեցություն են գործում տուժողների և վկաների վրա, այսինքն՝ ինչքան ձգձգեն դատավարության սկիզբը, այնքան կունենան «մշակված» տուժողներ և վկաներ: Դատական համակարգը հասկացել է, որ այս միջնորդությունները արհեստածին են և անբովանդակ»:

«Մեծագույն վտանգ է, որ նրանք այլ ելք չեն տեսնում քան հեղաշրջումը,- հավելեց Արմեն Հովհաննիսյանը:

Արա Ղարագյոզյանը մտահոգություն հայտնեց՝ կապված Մարտի 1-ի կարևոր վկաների անվտանգության խնդրի հետ. «Վկաների անվտանգության, նրանց պաշտպանության խնդիր կա: Քոչարյանական թիմը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում