Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:40-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 65 OO 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղուց դեպի նոր կառուցվող Աշտարակի խճուղու ճանապարհահատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին եւ կողաշրջվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Փաստի առթիվ Երեւանի ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: