Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայկական ֆուտբոլը՝ «վիրահատական սեղանին». Որ դիրքում ենք փակում տարին…

ՖԻՖԱ-ն հրապարակեց 2019 թվականի ամփոփիչ դասակարգման աղյուսակը: Մենք հարյուրյակից դուրս ենք, տարին ավարտում ենք 102-րդ հորիզոնականում: Այս պահին մնում է թերևս արձանագրել, որ մենք օբյեկտիվորեն տեղ չունենք լավագույն հարյուրյակում: Մենք գտնվում ենք անդունդում, որից դուրս գալու համար անհրաժեշտ են միայն ու միայն վիրահատական միջամտություններ:

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենան ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները: ՀՖՖ նոր ղեկավար կազմի գործողությունների առանցքում պետք է լինեն հենց վիրահատական գործողությունները: Մասնավորապես, անհրաժեշտ է ազգային թիմի մասով գոնե կարճաժամկետ ծրագիր՝ սայլը տեղից շարժելու համար: Այն, որ հնին վերադարձ չպետք է լինի, պարզից էլ պարզ է: Մաշված համակարգի տասնամյակների գործունեության հետևանքն է, որ մենք այսօր տեղ չունենք հարյուրյակում:

Ինչևէ, ժամանակին, երբ մեր հավաքականը նահանջում էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, բոլորը պնդում էին, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցի վարկանիշային ցուցակը չի արտացոլում իրական պատկերը: Շատերն այն կարծիքին են, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցը սխալ հաշվարկ է կատարում և օբյեկտիվորեն չի բաշխում միավորներն ազգային հավաքականներին: Տարիներ առաջ, սակայն, երբ մեր հավաքականը հայտնվեց 30-րդ հորիզոնականում, հպարտանում էինք, նույնիսկ «գլուխ գովում»: Այսինքն՝ դասակարգման այս աղյուսակին շատերը վերաբերվում են այնպես, ինչպես ձեռք է տալիս, ըստ իրավիճակի:

Մինչև Իտալիայի հետ հանդիպումը երկրպագուների հիմնական մասը վստահ էր, որ մեր հավաքականը կջախջախի դասակարգման աղյուսակում մեր հարևանությամբ գտնվող ֆուտբոլային «գաճաճներին»: Հիմա արդեն նման համոզմունք ունեցող մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէ: Այո, հնարավոր է, որ Վիետնամի հետ մրցելու դեպքում հաղթենք, բայց դա չի նշանակում, որ արժանի ենք դասակարգման աղյուսակում այս երկրի հավաքականից ավելի բարձր դիրք ունենալուն: Վերջին տարիներին մեր հավաքականն այն աստիճան անհաջող է ելույթ ունենում, որ վարկանիշից դժգոհելու մասին խոսելու իրավունք ուղղակի չունենք: Կարող ենք ասել, որ Եվրոպայի կտրվածքով ամենաթույլերից մեկն ենք: Եթե ժամանակին մեզ մի գլուխ բարձր էինք դասում, օրինակ, Լյուքսեմբուրգից, Անդորրայից, Լիխտենշտեյնից, ապա այսօր չկա վստահություն, որ այս հավաքականների հետ մրցավեճերում կկարողանանք երեք միավոր վաստակել: Անցյալ տարի չկարողացանք հաղթել Մալթային, ոչ-ոքի խաղացինք Լիխտենշտեյնի հետ, պարտվեցինք Ջիբրալթարին: Այս տարվա հունիսին կրկին մրցեցինք Լիխտենշտեյնի հետ: Հաղթեցինք, և թվում էր, թե սայլը տեղից շարժվում է: Այնուհետև տոնեցինք ևս երկու հաղթանակ, բայց… Կրկին հանդիպեցինք Լիխտենշտեյնին, կրկին ոչ-ոքի խաղացինք և հասկացանք, որ կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ:

Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց ՖԻՖԱ-ի դասակարգման 102-րդ հորիզոնականը արտացոլում է մեր հավաքականի իրական դիրքը համաշխարհային ֆուտբոլում: Ավելին, այսօր աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն հավաքականներին, որոնք 2019 թվականին 9 գնդակ են բաց թողել: Եվրոպայում, բացի Հայաստանից, 9 գնդակ ընդունել է միայն Սան Մարինոյի կիսապրոֆեսիոնալ հավաքականը: Մենք ՈՒԵՖԱ-ի անդամ ենք, գտնվում ենք եվրոպական գոտում, որտեղ կան 55 հավաքականներ: Թե՛ խաղի որակով, թե՛ արդյունքներով այսօր Եվրոպայում մոտավորապես 50-րդն ենք:

ՖԻՖԱ-ի ցուցակում Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվող ոչ եվրոպական հավաքականները ցույց են տվել արդյունք: Օբյեկտիվորեն նրանք արժանի են մեզնից ավելի բարձր հորիզոնականում լինելու: Ի տարբերություն Գաբոնի կամ Պաղեստինի՝ մենք արդյունք չենք գրանցում: Մենք շարունակում ենք պարտվել և շարունակելու ենք պարտվել, եթե փրկության համար լուրջ քայլեր չձեռնարկվեն:

Եկել է ժամանակը՝ հասկանալու, որ ՖԻՖԱ-ի աղյուսակը ոչ թե դասակարգման, այլ արժանիքների աղյուսակ է: Այո, եղել ենք ավելի ցածր դիրքերում, նահանջել ենք մինչև 123-րդ հորիզոնական: Նշանակում է, որ այդ պահին արժանի ենք եղել լինելու այդ դիրքում: 9:1 հաշվով պարտությունից հետո կարո՞ղ ենք պնդել, որ 102-րդը չի արտացոլում մեր հավաքականի իրական պատկերը: Եթե խիղճներս էլ կորցնենք, կկարողանանք ասել, որը 102-րդը դեռ շատ է Հայաստանի հավաքականի համար: Նույն Լիխտենշտեյնի հավաքականն այսօր՝ 180-րդ, Մալթան՝ 184-րդ, Ջիբրալթարը 196-րդ տեղում է: Ինչո՞վ ենք ավելի ուժեղ այս հավաքականներից:

Ժամանակին գրանցել ենք արդյունքներ, որոնք ՖԻՖԱ-ն հաշվի առնելով՝ մեզ 102-րդ տեղում է դրել: Բայց ժամանակն անցնում է, և մենք հաստատուն քայլերով մոտենում ենք դասակարգման աղյուսակի ստորին հատվածին: Այս տրամաբանության սկզբունքներով շարժվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ մենք դասակարգման աղյուսակում օբյեկտիվորեն կլինենք 180-րդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում