Friday, 03 05 2024
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը

Էրիկ Գրիգորյանը դեռևս չի հասկացել, թե ինչու է կրկնակի աշխատավարձ ստանում

Օրերս «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ-ն տարածել էր հայտարարություն, որում նշել է, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման վերաբերյալ որոշումները կայացվել են՝ հակասելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև անվտանգության ապահովման տրամաբանությանը: Անհավատալի է, որ ՀՀ նոր կառավարությունը համաձայնի այդ խիստ վտանգավոր, թշնամական և անօրինական նախաձեռնության իրագործմանը: Նախաձեռնողի հանքային իրավունքի հիմքը՝ ԲՓ-35 դրական եզրակացությունն ապօրինի է մի շարք իրավախախտումների պատճառով։

Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կատարվել է ոչ լիարժեք, և ՇՄԱԳ նախագիծը կազմվել է՝ հակասելով ՀՀ վավերացրած Էսպո-կոնվենցիայի պահանջներին՝ թաքցնելով չկարգավորվող անդարձելի ռիսկերը, առանց երաշխավորելու բարձր ռիսկերի կարգավորումները և առանց անվտանգության ապահովման (էկո մոնիթորինգի պլան գոյություն չունի)։

«Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ նախագահ, Էկո-փորձաքննության խորհրդատու Սրբուհի Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պահանջում են պետական պաշտոնյաներից ուժը կորցրած ճանաչել ԲՓ-35 եզրակացությունը, հարգել ջերմուկցիների և գնդեվազցիների որակյալ միջավայրում ապրելու իրավունքները։

Հետաքրքրվեցինք, թե հատկապես որ պաշտոնյաներից են դժգոհ ջերմուկցիներն ու գնդեվազցիները։

«Առաջին համարը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն է, որը դեռևս չի հասկացել, թե ինչու է կրկնակի աշխատավարձ ստանում։ Նա ունի իրավագիտակցության շատ ցածր մակարդակ։ Լավ կլինի, որ վարչապետը, փոխվարչապետը բնապահպանների հասցեին ինչ-ինչ հայտարարություններ անելուց զգույշ խոսեն։ Հաջորդը՝ ոստիկանությունն ինչի՞ համար է։ Տասը տարուց ավելի է, ինչ նրանք Ամուլսարի աղբահանության վերաբերյալ կարգ ու կանոն չեն պահպանել, թեև մեր պետությունը բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ է ստորագրել՝ բնության պահպանության, բնական ռեսուրսների, էկոհամակարգերի պահպանության, շրջակա միջավայրերի և այլն։ Հատկապես մեր երկիրը պարտավորություններ է ստանձնել նախաձեռնությունների բարձր ազդեցությունը նվազեցնելու համար։ Բայց տասը տարուց ավելի է, ինչ պետական պաշտոնյաները, այդ թվում նաև ոստիկանությունն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չեն արել։ Հիմա եկել են, ուզում են բնություն պահպանողների համոզեն, որ այդ գործից հետ կանգնենք, և այդ փչած օֆշորիկի ճամփան բացեն»,- մեզ հետ զրույցում ասաց Սրբուհի Հարությունյանը։

Նա հիշեցնում է, որ մեր կառավարության վրա ազդելու համար կան ստորագրված միջազգային բազմաթիվ պարտավորություններ և գործունակ միջոցներ։

«Մենք չենք ուզում, որ հեղափոխությունից հետո մեր երկրին վերաբերող խայտառակ գրություն լինի, բայց եթե հանկարծ որևէ մեկը մի թեթև ուժ գործադրի կամ փորձի սարսափեցնել Ամուլսարը պաշտպանողներին, ապա մենք կդիմենք Էսպո-կոնվենցիայի քարտուղարություն և երկիրը խայտառակ կանենք։ Արդյունավետ գործիք է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Կան նաև այլ գործիքներ»,- նշեց մեր զրուցակիցը։

Սրբուհի Հարությունյանը հիշեցնում է, որ նախորդ կառավարությունը թույլ է տվել իրավունքի խախտումներ, և Ամուլսարին վերաբերող պայմանագիրը կայացվել է կոռուպցիոն գործարքով։

«Այդ փչած օֆշորիկի ՇՄԱԳ-ը լիքն է անկառավարելի ռիսկերով, որոնք իրենք թաքցրել են։ Այսինքն՝ հնարավոր է, որ ՇՄԱԳ-ը կատարողը դա ցույց է տվել, բայց կամպանիան թաքցրել է այն։ Իսկ բնապահպանության ոչ մի նախարար հավ չէ։ Իրենք հասկացել են, թե ինչ ռիսկեր կան․ առանց ՇՄԱԳ-ի թերությունները շտկելու, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը տվել է դրական եզրակացություն։ Դա մի խոշոր կոռուպցիոն գործարք է։ Հաջորդն այն է, որ ջերմուկցիների իրավունքները խախտել են և՛ նախարարը, և՛ ընկերությունը՝ իրենց ազդակիր համայնք չհամարելով։ Մյուսն այն է, որ ժամկետն անցել է արդեն, օրենքը պահանջում է եզրակացությունը ճանաչել ուժը կորցրած, իսկ Էրիկ Գրիգորյանը դա չի անում։ Ի հայտ են եկել նոր հանգամանքներ, օրինակ՝ «Էլարդ»-ի մասնագիտական եզրակացությունը՝ որպես անկախ եզրակացություն, ուրանի և թորիումի առկայությունն այդ հանքում, որը ՇՄԱԳ-ում չի եղել կամ էլ թաքցրել են։ Օրենքը պահանջում է ԲՓ-35 եզրակացությունը ճանաչել ուժը կորցրած, ինչը չեն անում։ Ակնհայտ է, որ կա հովանավորչություն այդ փչած օֆշորիկի նկատմամբ»,- եզրակացրել է Սրբուհի Հարությունյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում