Երեկ երեկոյան ձերբակալվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովը, որը նախորդ ամիս երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ազատվել էր պաշտոնից, հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Qafqazinfo-ին:
Շահին Սուլթանովը հեռացվել էր ծառայողական անհամապատասխանության պատճառով:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նշանակումից հետո ներքին ստուգումներ են արվել ու լուրջ թերություններ հայտնաբերվել:








































