Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հասցեագրել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:
Հիշեցնենք` Գվարդիոլան աշխատել է արգենտինացի ֆուտբոլիստի հետ կատալոնական ակումբում:
«Մեսսիի մասին կարծիքս երբեք չեմ փոխի: Նրա նման ֆուտբոլիստ ես չեմ տեսել և չեմ տեսնի: Տեսակետս երբեք չեմ փոխի»,- ասել է իսպանացի մասնագետը:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել: Շատերը ենթադրում են, որ ֆուտբոլիստի թույլ խաղը պայմանավորված է թիմի ղեկավարների հետ նոր պայմանագրի շուրջ տարաձայնություններ ունենալու փաստով:








































