Կարեն Շահնազարովը դիմել է Մոսկվայի սրտաբաններին կրծքավանդակի շրջանում առկա ցավերի պատճառով: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«Ձմռան երեկոն Գագրայում» հայտնի ֆիլմի հեղինակի մոտ բժիշկները սրտային անբավարարություն են կասկածել: Ռեժիսորին նշանակվել է ընդլայնված հետազոտություն, փորձաքննություններ և ուլտրաձայնային հետազոտություն, որոնց արդյունքների հիման վրա կնշանակվի բուժում:
Կարեն Շահնազարովը ռուսական կինեմատոգրաֆիայի առաջատար վարպետներից է, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենն է:









































