Հարավկորեական «Սևոլ» խորտակված նավի զոհերի թիվը հասել է 150-ի՝ հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
Ավելի վաղ հայտնում էին, որ հերթական որոնողա-փրկարարական օպերացիայի ավարտից հետո զոհերի թիվը հասել է 121-ի:
Ներկայումս որոնողա-փրկարարական օպերացիան նավի վրա դժվարացել է այդ տարածքում ուժեղ ստորջրյա հոսանքների պատճառով: Աշխատանքներին ներգրավված են մոտ 550 մարդ, 212 նավ և 34 օդային տեխնիկա:
Նավը խորտակվել է ապրիլի 16-ին՝ անհայտ պատճառով: Նավում եղել է ավելի քան 470 ուղևոր:









































