Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն խոսել է Սալսբերիում թունավորված Սերգեյ և Յուլիա Սկրիպալների վիճակի մասին: Նրա խոսքով՝ նրանք կենդանի են և գտնվում են Միացյալ Թագավորության կառավարության պաշտպանության ներքո:
Այս մասին իր Telegram-ում հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Նրա խոսքով՝ նրանց հրավեր է տրվել ՌԴ դեսպանատան հետ հանդիպելու: Սակայն Սկրիպալները չեն ցանկացել ընդունել այն:
«Եվ նրանց հնարավոր է հասկանալ»,- շեշտել է Վենեդիկտովը։