Mirfactov.com-ը առաջարկում է ձեր մարմնի հետ չորս պարզ հնարքներ անել: Դուք կզարմանաք, երբ ստիպեք մարդուն նստած տեղում պահել միայն մեկ մատով, ձեռքներն օդից թեթև լինեն, երկարացնեք ձեր քիթը և մոլորեցնեք գիտակցությանը՝ միաժամանակ հակառակ խնդիրներ կատարելով:
Հնարք 1: «Գրազ գանք, չեն կարողանա վեր կենալ»:
1.Նստեցրեք ձեր ընկերոջը աթոռին:

2. Խնդրեք նրան ձեռքերը կրծքին խաչել:

3. Ցուցամատով սեղմեք նրա ճակատին:

4. Այժմ թող փորձի կանգնել: Առանց ձեռքերի դա փաստացի անհնար է:

Հնարք 2: «Ձեռքերը օդից ավելի թեթև են»:
1. Կանգնեք դռների միջև:

2. Ներս պտտեցրած ափերով սեղմեք դռան երկու կողմերը:

3. 30 վարկյան անց ազատ տեղ կանգնեք:
Դուք միանգամից ձեռքերում թեթևություն կզգաք, դրանք կարծես վեր կձգտեն:


Հնարք 3: «Շատ երկար քիթ»:
1. Նստեք աթոռի վրա ձեր ընկերոջ հետևում:

2. Դրեք աջ ձեռքի ցուցամատը նրա քթին, իսկ ձախ ձեռքինը ձեր քթին:

3.Փակեք աչքերը և միաժամանակ երկու մատները քթով վեր վար շարժեք:
Մեկ րոպե անց ձեզ կթվա, որ թե աջ, թե ձախ ձեռքերով հենց ձեր քիթն եք բռնել:

Հնարք 4: «Տարբեր կողմեր»:
1. Նստեք աթոռին: Ոտքը ոտքին դրեք և սկսեք թաթը պտտեցնել ժամացույցի սլաքի ուղղությամբ:

2.Իսկ ձեռքով միաժամանակ օդում ժամացույցի սլաքին հակառակ շրջաններ կատարեք:

Դուք կզգաք, թե ինչպես է ձեր ուղեղը փորձում միաժամանակ հակառակ վարժություններ կատարել:
Վերջիվերջո այն կհանձնվի և կհրամայի ոտքը և ձեռքը նույն ուղղությամբ շարժել:














































