Ամերիկացի երգչուհի Մադոննան հարաբերություններ է սկսել պարող Ախլամալիք Ուիլյամսի հետ, հաղորդում է Daily Mail-ը:
Երգչուհու նոր սիրելին 35 տարով երիտասարդ է նրանից: 61-ամյա աստղին լուսանկարել են 26-ամյա ընտրյալի հետ Մայամիի հյուրանոցներից մեկում իրենց համատեղ հանգստի ժամանակ: Այնտեղ է եղել նաև Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, որը միայն երեք տարի է փոքր Ուիլյամսից:
Մադոննայի և պարողի ռոմանտիկ հարաբերությունների մասին սկսել են խոսել ամռանը: Այդ ժամանակ ցանցում տեսանյութ է հայտնել, որում երգչուհին թվերք է պարում Ուիլյամսի համար: Նշվում է, որ Մադոննայի ընկերներն անհանգստանում են նրա ընտրյալների պատճառով, քանի որ չնայած տարիքին, Մադոննան շարունակում է հանդիպել երիտասարդ տղամարդկանց հետ: Երգչուհու մտերիմները համոզված են, որ այդպես նա չի կարողանա լուրջ հարաբերություններ գտնել:
Madonna, 61, gets hot and heavy with dancer 'boyfriend' Ahlamalik Williams, 26, while with daughter Lourdes, 23, and her mystery man. According to sources: 'Her friends think she needs to start focusing on older guys if she ever wants to find an enduring relationship!' pic.twitter.com/ssjE58VbNQ
— Lilian Chan (@bestgug) December 14, 2019








































