Ռուս հայտնի հեռուստահաղորդավար և դերասան Յուրի Նիկոլաևը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկի օնկոլոգիական բաժանմունքը, փոխանցում է viva.ua-ն:
65-ամյա հեռուստահաղորդավարը հինգ տարի առաջ ուռուցքի հեռացման դժվար վիրահատության է ենթարկվել, սակայն նա ստիպված է եղել կրկին բժիշկներին դիմել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հաղորդավարը հիվանդանոց է տեղափոխվել ռեմիսիայի շրջանի ավատվելու պատճառով: Սակայն ինքը՝ Յուրի Նիկոլաևը, և նրա կինը հանգստացրել են լրագրողներին:
«Ամեն ինչ նորմալ է, ամեն ին լավ է»,- իրադրությունը կարճ մեկնաբանել է հեռուստահաղորդավարը: «Հիվանդանոցում մենք պլանային ստուգումներ ենք անցնում: Թե որքան կմնանք հիվանդանոցում՝ պարզ չէ: Անալիզներ կանեն և վերջ»,- նշել է Էլեոնորա Նիկոլաևան:
Նիկոլաևի հիվանդությա մասին հայտնի է դարձել 2007 թ. բուժզննման ժամանակ: Բժիշները հաղորդավարին աղիքների քաղցկեղ են ախտորոշել: Վիրահատությունից և քիմիաթերապիայից հետո արտիստը նորմալ կյանքի է վերադարձել և կրկին սկսել է հեռուստատեսությունում աշխատել:









































