Red Flag L5 գերմեքենան 803300 դոլար է գնահատվել և չինական ավտոշուկա դուրս կբերվի, հաղորդում է Bloomberg-ը:
Չինաստանի ավտոատադրության պատմության մեջ ամենաթանկարժեք մեքենան արտադրել է China FAW Group կորպորացիան, որը Չինաստանում Volkswagen AG-ի գործընկերն է հանդիսանում: Գերմեքենայի առաջին օրինակն արդեն վաճառվել է Նանկին քաղաքում:
Նշվում է, որ այն գումարով, որով վաճառվում է Red Flag L5-ը, Չինաստանում կարելի է ձեռք բերել Ferrari FF մոդելը:








































