«Համամիտ եմ այն կազմակերպությունների հետ, իսկապես մենք արմատական բարեփոխումների կարիք ունենք, ԱԱԾ-ն իսկապես պետք Է ԱԱԾ լինի, ոստիկանությունն էլ իսկապես ոստիկանության»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով 6 ՀԿ-ների կոչին՝ ջանքեր ներդնել ԱԱԾ արմատական բարեփոխման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հետհեղափոխական իրավիճակում հասարակության պասելիքները շատ մեծ են, բայց պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում փոխել, անձերի՞ն, թե համակարգը, թե՞ օրենսդրությունն ենք ուզում փոխել: