Ֆիլիպինների Մինդանաո կղզու ափերի մոտ տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 3 մարդ, տուժել՝ առնվազն 37 մարդ:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ աղետի զոհ Է դարձել վեցամյա մի աղջիկ: Նա զոհվել է պատի փլվելուց: «Ֆրանսպրես» գործակալությունը գրում է առնվազն երեք զոհի մասին:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը եղել է ավելի քան 1,2 մլն բնակչությամբ Դավաո քաղաքից 59 կմ հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Օջախը մոտավորապես 80 կմ խորության վրա է եղել: