Monday, 08 06 2026
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել

Երբ արդյունքը մեր իրականությունն է

Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունը պահելու նախկին մեթոդները, այսինքն՝ ռեպրեսիաները, իրավունքի և ազատության սահմանափակումները, օր օրի դառնում են պակաս արդյունավետ, անհեռանկար և խոցելի: Որ Հայաստանի պետական կառավարման համակարգը ներքին (հասարակական) և արտաքին (միջազգային) ճնշման տակ ստիպված է լինելու գնալ որոշակի, ոչ «ավանդական» քայլերի՝ սա արդեն վեր է որևէ կասկածից: Այն, որ իշխանությունը փորձելու է անել նման քայլեր կամ առնվազն ձևացնելու է, թե փորձում է, որ այդ քայլերը կատարվում են կամ նախաձեռնվում՝ նույնպես կասկածի տեղ չի թողնում, թեև որոշակի վերապահումներով. շարունակվում են կալանված մնալ ընդդիմության առաջնորդները, շարունակում են բռնարարքների ենթարկվել լրագրողները, ծեծի ենթարկվել թռուցիկներ փակցնող շարժման երիտասարդները և այլն:

Եվ այդ ամենը, այսինքն՝ մի կողմից նոր ու ազատական քայլերի պատրաստակամության դրսևորումը, մյուս կողմից՝ կոպիտ ռեպրեսիաների շարունակումը, առաջ են բերելու մի շատ էական հարց, որ կապված է իշխանության գործունեության հետ: Արդյո՞ք այս իշխանությունը պարտադրված է գնալու որոշակի ազատականությունների, թե՞ դա անելու է լիովին գիտակցելով կառավարման արդյունավետության համար դրանց անհրաժեշտությունը և ունենալով այդ փոփոխություններին գնալու ներքին ցանկություն: Բանն այն է, որ եթե իշխանությունը չունի այդ ներքին ցանկությունը, եթե նա փոփոխությունների մասին ասում և խոսում է միմիայն հասարակությանն ու միջազգային հանրությանը ցույց տալու համար, ապա պարզից էլ պարզ է, որ այդ դեպքում անկարելի է խոսել երկրում իրավիճակի էական փոփոխության, իրական բարեփոխման մասին:

Ներքին ցանկության բացակայության դեպքում լինում է այն վիճակը, որ կա հիմա: Այսինքն՝ հասարակությանն ու միջազգային կառույցներին ավետում են ինչ-որ աշխատանքային խմբերի ստեղծման մասին, որոնք պիտի որ մշակեն և ներկայացնեն բարեփոխումների իրականացման ինչ-որ առաջարկներ, հասարակական և միջազգային հանրության դիտողությունների վերաբերյալ գործողությունների մեխանիզմներ, հազար ու մի այդպիսի բաներ, իսկ իրականում ոստիկանությունը շարունակում է անել այն, ինչ որ անում էր վերջին շրջանում. այսինքն՝ ահաբեկել ընդդիմության համախոհներին և հատկապես ակտիվ քաղաքացիներին, նրանց առևանգել և հետո միայն բացահայտել տեղը, եթե աղմուկ բարձրանա: Պարզապես իշխանությունը նրանց հորդորում է, որ այդ ամենն անեն հնարավորինս աննկատ, որպեսզի հետո նկատվելու դեպքում էլ ստեղծվի ընդամենը բացառությունների, ոչ թե տոտալ ռեպրեսիաների տպավորություն: Հեռուստաընկերություններին էլ հորդորում են անդրադառնալ ընդդիմության հանրահավաքներին, միջոցառումներին, ելույթներին ու ասուլիսներին, անդրադառնալ հնարավորինս չեզոք: Եվ հեռուստաընկերություններն իսկապես չեզոք են անդրադառնում, այնքան չեզոք, որ հեռուստադիտողը պարզապես չի հասկանում, թե տվյալ միջոցառմանն ինչ կատարվեց և ինչի համար:

Այդ ամենը հիմք է տալիս ենթադրել, որ իշխանության մոտ իրավիճակը բարելավելու ներքին ցանկությունը բացակայում է, և առկա է միայն ստիպվածությունը, որ բխում է միջազգային բանաձևերից և հասարակական անվստահության առկայությունից: Եթե դրանք չլինեին, եթե հաջողվեր փոշիացնել հասարակական դժգոհությունը, որն արդեն երեք տարուց ավելի առավելապես, գերակշիռ մասով կենտրոնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ, այսինքն՝ եթե հաջողվեր այն տարածել տարբեր գործիչների վրա, ցրել քաղաքական տարբեր հոսանքներով, ապա երևի թե կհաջողվեր նաև վերջնականապես լեզու գտնել միջազգային հանրության հետ, իսկ այդ դեպքում իշխանությունն իմիտացիաների կարիք բացարձակապես չէր զգա, ու ամեն ինչ կմնար նույնը:

Այլ կերպ ասած՝ իշխանությունն այժմ անում է մի բան, որը չի ուզում, այսինքն՝ զբաղվում է իր չսիրած գործով: Հետևաբար կարելի է ենթադրել, թե ինչ կլինի այն գործի արդյունքը, որն անում ես չուզենալով: Թեև ենթադրել էլ պետք չէ, քանի որ այդ արդյունքը մեր իրականությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում