Friday, 03 07 2026
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
12:10
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի

Հայաստանի ընկեր Եվրոպան ի վիճակի չէ մեզ համար կռվել. Էռնեստ Վարդանյան

Եվրոպան Հայաստանի ընկերն է, բայց այն ընկերը չէ, որն ի վիճակի է Հայաստանի համար կռվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գյումրեցի լրագրող, Մոլդովայի օգտին լրտեսության մեղադրանքով նախկինում դատապարտված, այժմ Մոլդովայում բնակվող Էռնեստ Վարդանյանը անդրադարձավ Ժնևում Ուկրաինայի հարցի շուրջ ծավալված քառակողմ բանակցություններին, որոնց արդյունքներով ձեռք է բերվել Ուկրաինայում լարվածության թուլացման շուրջ պայմանավորվածություն:

Նա նշեց, որ Ժնևի պայմանագիրը չի կարող որևէ կերպ կարգավորել, ուշքի բերել Ուկրաինայի բնականոն քաղաքական կյանքը, որովհետև Ուկրաինայի նոր ղեկավարությունն ի վիճակի չէ պահել պետությունը՝ տարբեր պատճառներով:

Ժնևի պայմանագրի հիման վրա բոլոր կողմերը կարողանում են իրենց հետաքրքրությունները պահպանել, բայց, իհարկե, տարբեր ուղղություններով, այսինքն՝ Ռուսաստանը որպես պատրվակ կօգտագործի այդ պայմանագիրը՝ իր ուժերը Հարավարևելյան Ուկրաինա տարածելու համար, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կօգտագործեն դա՝ Ռուսաստանին մեղադրելու համար, թե՝ նա չի կատարում պայմանագրի հոդվածները: Ուստի նման պայմանավորվածությունը, նրա համոզմամբ, չի ծառայելու Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի կարգավորմանը:

«ԵՄ-ին վերաբերվում եմ սկեպտիկորեն, քանի որ Մոլդովայում Եվրոպայի դրոշի ներքո հանցագործություններ են կատարում երկրի ղեկավարները: Նրանք օգտագործում են եվրոպական կարգախոսներ, բայց դրանց հիման վրա կործանում են պետությունը, և ես վերջին երկու տարիների ընթացքում կորցրել եմ եվրոպական երազանքս, որովհետև տեսնում եմ, թե այստեղ ինչ է կատարվում: Չեմ ուզում, որ կեղծ եվրոպական լոզունգները դառնան նաև Հայաստանի քաղաքական ուղղությունը:

Ինձ համար եվրոպական արժեքները ոչ թե այսօրվա արժեքներն են, այլ 50-60 տարի առաջ Եվրոպայում գործող արժեքները, որոնք պաշտպանվել են Եվրոպայում: Ես ուզում եմ տեսնել հին Եվրոպան ու հին Եվրոպայի արժեքները:

Ներկայիս Եվրոպան արդեն այդ Եվրոպան չէ, այսօրվա կաշառակեր եվրոպական ղեկավարներն ինձ համար հեղինակություն չեն, և այսօրվա արժեքներն այն արժեքները չեն, որոնց մենք պետք է հետևենք»,- նման տեսակետ հայտնեց Էռնեստ Վարդանյանը:

Վերջինս ասաց, թե ինչ դասեր պետք է քաղի Հայաստանը ներկայիս Եվրոպայի քաղաքականությունից: Նրա համոզմամբ՝ պետք է հիշել, որ Եվրոպական միությունը լավ նպատակ է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ջնջենք մեր պատմության ազգային արժեքներն ու գնանք Եվրոպա՝ առանց վերլուծելու այդ ամենը: Պետք է հիշել, որ Եվրոպան երբեք մեզ համար իր գլուխը չի կոտրի թուրքերի և ադրբեջանցիների հետ:

«Ես որպես փաստ գիտեմ, որ Սերժ Սարգսյանը երկու տարի շարունակ եվրոպացիներին խնդրել է ճնշել Թուրքիայի ղեկավարությանը՝ բացելու համար հայ-թուրքական սահմանը, որը փակ է շուրջ 20 տարի: Եվրոպացիները չցանկացան, չկարողացան, և միևնույն է՝ սահմանը մնում է փակ, որը նշանակում է, որ Եվրոպան ի վիճակի չէ կամ չի ցանկանում մեզ համար որևէ խնդիր լուծել: Սա նշանակում է, որ Եվրոպան մեր ընկերն է, բայց այն ընկերը չէ, որն ի վիճակի է մեզ համար կռվել: Եվրոպան մեզ համար չի պայքարում: Սա պետք է գիտակցել քաղաքականություն կերտելիս»,- ասաց Էռնեստ Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում