Հոգեկան հիվանդությունները սովորաբար կապված չեն հանցավորության հետ՝ պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակված է Law and Human Behavior գիտական ամսագրում:
Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել՝ վերլուծելով 429 հանցագործություն, որոնցից 143-ը գործել են մարդիկ, որոնք տառապել են այնպիսի խանգարումներով, ինչպիսին ընկճախտն է, շիզոֆրենիան և բիպոլյար խանգարումը:
Ըստ գիտնականների՝ հանցագործությունների միայն 7,5%-ն է ուղղակիորեն կապված հոգեկան հիվանդությունների հետ, իսկ մնացածները պայմանավորված են կենցաղային կամ այլ պատճառներով, հոգեկան հիվանդությունների և հանցագործությունների կապի մասին տիրող կարծիքն անհիմն է:








































