Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները լուրջ տնտեսական և ֆինանսական հետևանքներ կւնենան ԵՄ երկրների համար: Նման կարծիք է նա հայտնել Le Parisien-ի հետ հարցազրույցում:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեպքում պետք է ԵՄ երկրների քաղաքացիներին նախապատրաստել նրան, որ այդ միջոցառումները որոշակի ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա. Եվրոպայում էներգիայի սակագները կբարձրանան, կարգելափակվեն նաև եվրոպական ներդումները Ռուսաստանում»,- նշել է Եվրախորհրդարանի նախագահ Շուլցը:
Պատասխանելով հարցին այն մասին՝ ճի՞շտ է ԵՄ-ն վարել ուկրաինական ճգնաժամը, Շուլցն ընդգծել է, որ ԵՄ-ն արել է այն, ինչ պետք էր անել:
Ավելի վաղ Շուլցը հայտարարել էր, որ Ղրիմի հանրաքվեն բարդացրել է ճգնաժամի կարգավորման գործընթացը:







































