Facebook սոցցանցը պլանավորում է ստեղծել բջջային գովազդի ցանց, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Դա թույլ է տվել ընկերությանը գործի դնել օգտատերերի տվյալների մասին հսկայական բազան, ասվում է հոդվածում:
Մասնավորապես, պարբերականը գրում, է, որ բրենդներն ու ռիթեյլերները կկարողանան տեղադրել բջջային բազմաթիվ հավելվածներում ու խաղերում իրենց գովազդն այն մարդկանց համար, որոնք իրենց մասին Facebook-ում մատնանշել են իսկական տեղեկություն:
Նույնանման ծառայություններ են առաջարկում տասնյակ ընկերություններ, սակայն Facebook-ն ավելի շահավետ վիճակում է, քանի որ ավելի քան 1 մլրդ մարդ սոցցանցում հայտնել է իր մասին, այդ թվում՝ տարիքի, սեռի, գտնվելու վայրի ու հետաքրքրությունների մասին, գրում է թերթը:
Նոր բջջային գովազդի ցանցը չի մեծացնում տվյալների ծավալը, որ հավաքվում են օգտատերերի մասին, պարզապես Facebook-ի օգտատերերը դա կարողանում են տեսնել բջջային համացանցում: Հրաժարվել նման գովազդի ստացումից օգտատերերը չեն կարողանա: Facebook-ի մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից:








































