Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց. «Մինչև քննչական սենյակ տանելը կարաս մարդու վրա մարալնի ազդես»:
Պատգամավորը զարմանում է, թե դա ինչու դուրս մնաց. «Ես դա շատ կարևոր եմ համարում. մարդուն որ բերում են բաժին՝ կարան նրա վրա ազդեն, դրանից հետո տանեն քննչական սենյակ, որտեղ տեղադրվում են տեսախցիկները. դա ճիշտ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































