Ռուսաստանը վտարում է Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան երկու աշխատակիցների: Երկուսն էլ պետք է յոթ օրվա ընթացքում լքեն Ռուսաստանը: Այս մասին տեղեկացվել է Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրը, հայտնում է Reuters-ը:
Դեկտեմբերի 4-ին գերմանական իշխանությունները վտարել էին Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցների՝ կապված այս տարվա օգոստոսին Բեռլինում չեչեն դաշտային նախկին հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության հետ:
Ըստ Գերմանիայի արտգործնախարարության, ՌԴ դեսպանության աշխատակիցները պերսոնա նոն գրատա են հայտարարվել, քանի որ ռուսական իշխանությունները, չնայած բազմաթիվ պահանջներին, չեն ցուցաբերել համապատասխան աջակցություն սպանության հետաքննության գործում:









































