ՆԱՍԱ-ի ինժեներները տեխնոլոգիան կզինեն համակարգչային տեսողությամբ, որը մշակել է Google ընկերությունը իր Project Tango փորձնական սմարթֆոնի համար: Խոսքը SPHERES նախագծի մասին է, որը ստեղծում է ռոբոտ օգնականներ, որոնք էլ պետք է միջազգային տիեզերակայանի նավիգացիայի վերաբերյալ հայցում կատարեն:
Ռոբոտների խնդիրը կլինի կայանի եռաչափ քարտեզի կազմումը: 3D տեսողությամբ SPHERES-ն ապահովելու համար դրան կամրացնեն սմարթֆոն, հավելյալ տեսախցիկներ և այլ սարքավորումներ: Ծրագրված է Project Tango-ն և SPHERES-ն ուղեծիր ուղարկել 2014-ի ամռանը:










































