Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնում է Թուրքիա։ Փաշազադեի այցը կայանալու է հուլիսի 19-21-ը։ Փաշազադեին Թուրքիա է հրավիրել Թուրքիայի կրոնական գործերի նախարար Մեհմեդ Գյորմեզը։
Ակնկալվում է, որ թուրքական այցի շրջանակներում Փաշազադեն քննարկելու է երկու կառույցների միջև համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև կրոնական հարցեր։
Փաշազադեն Թուրքիայից կուղղվի Մեքքա՝ մասնակցելու Սաուդյան Արաբիայի կառավարության կողմից գլոբալացմանը նվիրված կոնֆերանսի աշխատանքներին։ Սաուդյան այցը կայանալու է հուլիսի 23-25-ը։
Հիշեցնենք, որ Փաշազադեն Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար է դարձել 1980 թվականի ամռանը և ստացել շեյխ ուլ իսլամ հոգևոր կոչումը։