Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Վահագն Հարությունյանի Հայաստան վերադառնալը ֆարս էր. նա չի գա, գա որ ի՞նչ ասի

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող, Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար, ՔԿ նախագահի նախկին տեղակալ, գեներալ Վահագն Հարությունյանը, թերևս, չի վերադառնա Հայաստան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել տեխնիկական խնդիրները՝ մասնավորապես հետախուզումը, որպեսզի Հարությունյանը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան։ ՀՔԾ-ն, սակայն, դեկտեմբերի 6-ին մերժեց Հարությունյանի պաշտպանի դիմումը հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ, որից մեկ օր անց դատարանը Հարությունյանի նկատմամբ կալանավորելու որոշում կայացրեց։ Եվ երեկ Վահագն Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ չի վերադառնա, կմնա Մոսկվայում և կշարունակի բուժումը։ «Այս պատասխանից հետո ես բավականին խնդիրներ կունենամ վերադառնալու դեպքում, ես նորից իմ պլանները ստիպված վերադասավորեցի, այսինքն՝ նորից կշարունակեմ իմ բուժման հարցերով զբաղվելը։ Ես խնդրեցի՝ վերացրեք այդ սահմանը, ես ինքս կգամ ու, կոպիտ ասած, ոչ մեկի ձեռքին չեմ նայի, բայց գտան ոչ նպատակահարմար։ Ավելին ասեմ՝ հիմա արդեն նոր մեղադրանքի որոշում են կայացրել, և կրկին ՀՔԾ-ն միջնորդությամբ դիմել է դատարանին՝ իմ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու։ Նոր մեղադրանք ասածը, ըստ էության, նույն հին մեղադրանքն է, միայն որոշակի ինչ-որ ենթադրյալ փաստական տվյալներ են ավելացել»,- ասել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանին սկզբում մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Խոսքը մասնավորապես Մարտի 1-ին կրակված փամփուշտներ փոխելու մասին էր։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Թե ինչ նոր մեղադրանքի մասին է խոսքը, ՀՔԾ-ից դեռևս մեկնաբանություն ստանալ չհաջողվեց մեզ։

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Վահագն Հարությունյանի՝ Հայաստան չվերադառնալու մասին հայտարարությանը, նշեց, որ Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալներից բոլորի մոտ տեսնում է անպատժելիության գաղափար։ «Բոլորը, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում իրենց համար հարմար տեղ են գտել, հարմար տեղավորվել են, բացարձակապես չեն ուզում գալ և պատասխանատվություն կրել։ Եվ հետո, այնպես չէ, որ նրանք պատահական են թողել ու հեռացել Հայաստանից։ Նրանք շատ լավ իմացել են՝ իրենց ինչ է սպասվում, ինչ է նախատեսվում։ Եթե Վահագն Հարությունյանը հիվանդ էր, ապա մինչև 2018 թվականը գոնե մեկ անգամ իր բուժման հարցերով կզբաղվեր։ Ինչպես եղավ, որ բոլորը սկսեցին հիվանդանալ 2018 թվականից հետո և այդ հիմքով խուսափել վարույթն իրականացնող մարմնից»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ կարծում է, որ գործնական լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի հետ Մինսկի կոնվենցիայի շրջանակներում երաշխավորվող համագործակցության հարցում, իսկ ՌԴ-ն էլ պետք է նպաստի, որ հարևան երկրում ստեղծված իրավիճակն ավելի չբարդացվի։

«Կարծում եմ, որ սա նաև մեր հարաբերությունների վրա ազդող հանգամանք է, որովհետև ինչքանով որ ՀՀ-ում ենթադրվող արարքներ կատարած անձանց նկատմամբ նման հովանավորչություն է դրսևորվում, այնքանով մեր ժողովրդի մոտ առաջանում է Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ այլ տրամադրվածություն, որովհետև մտածում են, որ եթե ենթադրյալ հանցագործները հովանավորված չլինեն ավելի բարձր պաշտոնյաների կողմից, ապա նրանք ձերբակալված և Հայաստան վերադարձված կլինեին։ Կոնկրետ Մարտի 1-ով ՌԴ-ում գտնվող մեղադրյալներին քննելը շատ հրատապ է մեզ համար, նրանց քննելու, առերեսելու անհրաժեշտություն կա։ Իսկ եթե նրանք չեն գալիս, ապա ՀՔԾ-ի աշխատանքի արդյունավետությունը Մարտի 1-ի գործի բացահայտման մասով կարող է այն չլինել, ինչ ակնկալվում է։ Կարծում եմ, որ մի միջոց պետք է գործադրվի նրանց՝ Հայաստան վերադարձնելու մասով ավելի բարձր մակարդակով»,- ընդգծեց Սաֆարյանը։

Մեր դիտարկմանը, եթե կոնկրետ Վահագն Հարությունյանը գտնվում է ՌԴ-ում, հարցազրույցներ է տալիս, հնարավոր չէ՞ հայտնաբերել նրան և վերադարձնել Հայաստան, փաստաբանը պատասխանեց․ «Իհարկե, հնարավոր է և՛ հայտնաբերելը, և՛ տեղափոխելը։ Ես այն կարծիքին չեմ, որ ՌԴ-ում նա մտել է մի բնակարան, դուռը փակել է ու նստել։ Նա ազատորեն ապրում է ՌԴ-ում ՝ վստահ լինելով, որ իրեն չեն ձերբակալելու։ Նա նաև ասել էր, որ իր գտնվելու վայրի մասին ՀՔԾ-ին ասել է, և որ փախած չէ։ Եվ հետո, ես այն կարծիքին չեն, որ նրա տեղը չգիտեն։ Նրա տեղը գիտեն, և հեռանալուց են իմացել, որ նա հեռանում է։ Այնպես չէ, որ այդ մարդիկ աննկատ թողել հեռացել են։ Հեռացողները աննկատ մարդիկ չէին, ազդեցիկ պաշտոնյաներ էին»։ Սաֆարյանը նաև հավելեց, որ սա նաև պայմանավորված է ՌԴ իրավապահ համակարգի անգործությամբ, քանի որ ուրիշ խնդիր կլիներ, եթե Վահագն Հարությունյանին հայտնաբերեին, ձերբակալեին, ապա չհանձնեին Հայաստանին։ Բայց այս դեպքում, Սաֆարյանի խոսքերով, գործ ունենք բացարձակ անգործության հետ։

Մարտի 1 գործով տուժողների ներկայացուցիչ ներգրավված իրավապաշտպան Մարինա Պողոսյանն էլ պնդում է՝ քանի դեռ Արթուր Դավթյանը գլխավոր դատախազն է, Վահագն Հարությունյանը ոչ մի խնդիր չի ունենա և պատասխանատվության չի ենթարկվի։ Եվ հետո, Պողոսյանի խոսքերով, ի սկզբանե էլ պարզ էր, որ Հարությունյանը Հայաստան չի վերադառնա, պարզապես իրենք բեմադրել էին նրա վերադարձի սցենարը՝ տպավորություն ստեղծելու համար, թե Հարությունյանը չի խուսափում քննությունից։ «Սա ֆարս է։ Նա չէր գա։ Գալու էր ի՞նչ ասեր, ասեր, թե ինչպես է ապացույցներ կեղծել։ Ի սկզբանե էլ էս կրկես էր, ներկայացում։ Իրենք այդպես բեմադրել էին, ՀՔԾ-ն էլ մերժել էր, որ իրենք վայնասուն բարձրացնեին, թե տեսեք՝ ՀՔԾ-ն խոչընդոտները չի վերացնում և թույլ չի տալիս, որ Վահագն Հարությունյանը գա Հայաստան, ցուցմունք տա, բացահայտի Մարտի 1-ը։ Ի սկզբանե էլ առաջին ատյանում Արթուր Դավթյանի միջոցով Վահագն Հարությունյանի կալանքի հարցով էր այս ֆարսը սկսվել, որ տանեին ու վճռաբեկով բեկանեին։ Ո՛չ ՀՔԾ-ն է իր տեղում, ո՛չ գլխավոր դատախազությունը։ Հետևաբար, պատկերն էլ սա պետք է լինի»,-ընդգծեց իրավապաշտպանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում