ԱՄՆ-ը հեռու է անձամբ Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելուց: «Դիտարկվում են մի շարք անձինք, որոնց դեմ կարելի է պատժամիջոցներ սահմանել մինչ Պուտինի դեմ պատժամիջոցների հարցը քննարկելը»,- հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին «Էխո Մոսկվիի» հետ թվիթեր-հարցազրույցի ժամանակ:
«ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել մարդկանց, ընկերությունների և ոլորտների դեմ: Սակայն նպատակը պատժամիջոցները չեն, այլ լիցքաթափումը»,- նշել է Պսակին:
Ապրիլի 17-ին «ուղիղ կապի» ժամանակ ելույթ ունենալիս Պուտինը հայտարարել էր, որ ցանկանում են իրեն դարձնել արևմտյան պատժամիջոցների գլխավոր օբյեկտը:
Բրիտանական The Times-ը կարծում է, որ ԱՄՆ-ը կարող է Պուտինին հարվածել անձնական պատժամիջոցներով: Ինչպես հաղորդվում է, ռուսական զորքերի՝ Ուկրաինայի արևելք ներխուժման դեպքում Պուտինի հաշիվները Շվեյցարիայում կսառեցվեն: Ընդհանուր առմամբ շվեյցարական բանկերի հաշիվներում Պուտինը 40 մլրդ դոլար ունի, որոնք իր անունով չեն:









































