Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Արցախում հայտնաբերվել է վաղ միջնադարյան նշանավոր Կարկառ բերդաքաղաքը

Ներկայումս տիրում է այն կարծիքը, ըստ որի պատմական աղբյուրներում հիշատակվող Կարկառ քաղաք-ամրոցը ներկայիս Շուշի քաղաքն է:

Նման կարծիք է հայտնել տողերիս հեղինակը դեռևս 1994 թ. «Ալիք» թերթում և հետագայում (Ս.Սարգսյան, Խաչենի ամրոցները, Երևան, 2002, էջ 150-157), լրագրող Բ. Կարապետյանը, իսկ վերջերս էլ՝ հնագետներ Հ.Պետրոսյանն ու Վ.Սաֆարյանը, որոնք պեղումներ կատարելով Շուշիում, ի հայտ են բերել XII-XIV դդ. վերաբերող բազմաթիվ նմուշներ («Կարկառ ամրոցի հայտնաբերումն ու պեղումները»,- Շուշին՝ հայոց քաղաքակրթության օրրան, գիտաժողովի նյութեր, էջ 270 – 271):

Սակայն, պեղումների ընթացքում ավելի վաղ ժամանակաշրջանի նյութեր ի հայտ չեն բերվել, որոնք համադրվեին հատկապես արաբական աղբյուրներում եղած հիշատակումների հետ: Իսկ այդ աղբյուրներում (Յակուտ Ալ-Համավի, Իբն-Խորդադբեհ, Իբն Ալ-Ֆակիհ, Համդալլահ Ղազվինի) Կարկառը, որ ներկայացվում է որպես քաղաք և ամրոց, վերաբերում է պարսից արքա Խոսրով Անուշիրվանի ժամանակներին (531-578 թթ.), այսինքն վաղ միջնադարին, որին վերաբերող կամ բնորոշ հնագիտական նյութեր, ինչպես նշվեց, Շուշիի պեղումներում չեն հայտնաբերվել:

Կռահել կարելի է, որ հնագույն Կարկառն անմիջականորեն Շուշի քաղաքի կամ սարահարթի վրա չի եղել, այլ մեկ այլ տեղ, բնականաբար այդ բնակավայրի մոտակայքում, քանզի Կարկառն ունի «լեռնային բարձունք» իմաստը և այդ բնակավայրից շատ հեռու լինել չէր կարող: Վերջերս Շուշիի մերձակայքում կատարված փնտրտուքները տվեցին ցանկալի արդյունք:

Մեր կողմից գտնվեց հնագույն և վաղ միջանադարյան Կարկառ քաղաք-ամրոցը: Այն տեղակայված է Շուշի քաղաքից մոտ 2 կմ արևելք, Շոշ գյուղից 1.5 կմ հյուսիս, Կարկառ գետի ձախափնյա՝ ավտոմայրուղու վերին ապառաժոտ լեռան սարահարթի վրա: Տարածքը կոչվում է «Թագավորեն տեղ»: Զբաղեցնում է մոտ 20 հա մակերես: Պարսպապատերի հիմքերը մի քանի անկյունային, մինչև 10-12 մ տրամագիծ ունեցող աշտարակներով նկատելի են: Պատերի որոշ հատվածներում առկա է շարվածքի օրտոստատ ձևը՝ մեծադիր քարերով: Պարսպապատերը հարավ-արևելք, հյուսիս-արևմուտք ուղղությամբ ձգվում էին մոտ 1 կմ երկարությամբ, ընդ որում ուշագրավ են հողային կտրվածքներն ու պատվարները, արհեստականորեն ստեղծված անանցանելի խանդակները, որոնք կատարվել են բերդաքաղաքը առանձնացնելու և պաշտպանական նկատառումներով:

Ամրոց-բնակավայրը ծագումնաբանորեն վերաբերում է վաղ ժամանակների, նկատի ունենալով մերձակայքում գտնվող դամբարանները: Սակայն տեղում պատահականորեն ի հայտ բերված հնագիտական նյութերը վերաբերում են ուշ անտիկ-վաղ միջնադար ժամանակաշրջանին՝ համադրվելով վաղ միջնադարյան Կարկառ քաղաք-ամրոցի՝ աղբյուրներում եղած հիշատակությունների հետ:

Կարկառ քաղաք-ամրոցի համար որպես պաշտպանական գլխավոր դիտակետ է ծառայել նրա վերնամասում գտնվող կիկլոպյան ամրոցը, որը մեր կարծիքով Կարկառի հետ մի ամբողջություն էր կազմում: Ամրոց-բնակավայրի երբեմնի բնակիչները օգտվել են ոչ միայն մերձակա Կարկառ գետից, այլև հյուսիս – արևմտյան վերնամասում գտնվող երկու աղբյուրներից:

Եվս մեկ նկատառում. ըստ Կ. Գանձակեցու, 1251 թ. Խաչենի Հասան Ջալալ իշխանը մեկնում է մոնղոլ զորապետ Բաթուի և նրա որդի Սարթախի մոտ և խնդրում վերադարձնել իր հայրենական կալվածքները, որոնց թվում՝ Կարկառը: Պարզ է, որ այստեղ վաղ միջնադարյան վերը նշված Կարկառ քաղաք-ամրոցի մասին չէ խոսքը, այլ մեկ այլ Կարկառի՝ ներկայիս Շուշիի մասին, որն ինչպես ակներև է դառնում նշված հաղորդումից, ևս Կարկառ անունն էր կրում:

Հավանաբար, IX դ. հետո ընկած ժամանակահատվածում, կապված քաղաքական իրավիճակի և այլ հանգամանքների հետ, Հին Կարկառի բնակիչները տեղափոխվել են պաշտպանական առումով առավել հուսալի վայր՝ ներկայիս Շուշիի բարձրավանդակ՝ պահպանելով տեղավայրի հինավուրց Կարկառ անվանումը:

Խորհրդային ժամանակներում Կարկառ քաղաք-ամրոցի տարածքը հարթեցվել և ձևախեղվել է. շինությունների քարերը տեղափոխվել և օգտագործվել են բնակելի տների կառուցման համար, Շուշիի ադրբեջանցի կառավարիչների հրահանգով (հնարավոր է՝ կանխամտածված) տեղում ստեղծվել է կաղնու անտառ՝ տնկվելով Ռուսաստանից բերված ծառատեսակներ, ավելի ուշ տարածքով անց է կացվել Բաքու-Նախիջևան գազատարի Շուշի տանող հանգույցը:

Սլավա Սարգսյան

ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջությանվարչության պատմամշակութային հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ

Գագիկ Սարգսյան
հնագետ, ք. Երևան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում