«Ժողովուրդ»-ը գրում է. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` դիվանագիտական աշխատանքի անցնելու լուրը ՀՀԿ
մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր դեռևս ապրիլի 13-ին: Ըստ այդմ, Տ. Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Սակայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Տ. Սարգսյանն այժմ «փնտրտուքի» մեջ է: Նա դեռևս վերջնական որոշում չունի, և զբաղված է Բրյուսելի ու Մոսկվայի միջև առավել բարենպաստ տարբերակի ընտրությամբ, որպեսզի չկրկնի վարչապետության ժամանակ թույլ տված սխալները, երμ հայտարարություններ էր անում մե՜կ ԵՄ-ի, մե՜կ ՄՄ-ի օգտին:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, նախկին վարչապետը կարծես թե հակված է ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատելուն` հաշվի առնելով ՄՄ-ին անդամակցելու հեռանկարը: Բացի այդ, հիշեցն
ենք, որ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, ով վերջերս շնորհակալական նամակ էր հղել նրան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































