Google ընկերությունն իր հաջորդ ֆիրմային պլանշետը կարող է թողարկել HTC-ի հետ համագործակցությամբ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Google ընկերության 7 դյույմ անկյունագծով Nexus պլանշետների վերջին երկու սերունդներն արտադրվել են Asustek ընկերության հետ համատեղ, սակայն նոր սերնդում Google-ը սպասում է նոր դիզայնի, ինչն էլ, հնարավոր է, մատակարարին փոխելու պատճառ է դարձել:
Asustek-ն էլ, իր հերթին, շահագրգռված չէ Google-ից նոր պատվեր ստանալու հարցում:
Google ընկերությունը, սակայն, այնքան էլ ակտիվ չէ իր պլանշետների նոր սերնդի համար գործընկեր փնտրելու հարցում:









































