ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերի հիման վրա նոր բացահայտումները կներկայացնի ամերիկացի լրագրող Գլեն Գրինուլոդը: Նրա գիրքը կհրապարակվի մայիսին: Այս մասին գրում է The Guardian-ը:
Լրագրողը խոստացել է, որ գրքում «շատ նոր պատմություններ կլինեն Սնոուդենի արխիվից»: «Ես զգացի, որ որոշ տեղեկություններ արժանի են գրքային ձևաչափով ներկայացվելու»,- ասել է նա:
Amazon.com կայքում արդեն հայտնվել է No Place to Hide: Edward Snowden, the NSA and the U.S. Survillance State: Կայքն արդեն ընդունում է նախնական պատվերներ գրքի համար, որը վաճառքում կլինի մայիսի 13-ից:









































