Ղրղզստանի Ալայ շրջանում մասնագետները բռնել են օձերին, որոնք եղել են տեղի դպրոցներից մեկի շենքի տակ, հայտնում է Turmush.kg-ն:
Ղրղզստանի Կենսահողային ինստիտուտի աշխատակիցների խոսքով՝ օձերը ձմեռել են հատակի տակ, իսկ եղանակի տաքացման հետ սկսել են դուրս սողալ: Գտվել են ջրային օձեր ու նկարազարդ օձեր, որոնք թունավոր չեն:
Ապրիլի 17-18-ը 23 օձ է բռնվել: Կենսաբաններն ասել են, որ բոլոր օձերին բռնել հնարավոր չէ:
Տարածքային գերատեսչության ղեկավար Տաարայբեկ Սարիպաշևը հայտնել է, որ դպրոցի տարածքում օձերը ոչնչացվել են: Նա տեղեկացրել է, որ «դպրոցի շուրջ հատուկ միջոցներ են ցանել», որոնք երկու շաբաթում կոչնչացնեն մնացած սողուններին:









































