Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հավատում է, որ թիմը կարող է ՉԼ կիսաեզրափակչում հաղթահարել Լոնդոնի «Չելսի»-ի արգելքը: Առաջին խաղը տեղի կունենա ապրիլի 22-ին՝ Մադրիդում:
«Իհարկե, ինձ համար «Չելսի»-ի հետ խաղն առանձնահատուկ նշանակություն ունի: Հիմա ես պաշտպանում եմ «Ատլետիկո»-ի մարզական պատիվը, բայց հանդիսանում եմ «Չելսի»-ի ֆուտբոլիստ:
Հուսով եմ՝ «Չելսի»-ին կհաջողվի Անգլիայի չեմպիոն դառնալ: Աստված թող օգնի, որ մենք դուրս գանք եզրափակիչ: Այո, «Չելսի»-ն ֆավորիտն է, բայց ֆավորիտ էր նաև «Բարսելոնա»-ն»,- նշել է բելգիացի դարպասապահը:



































