Համաշխարհային շուկայում հայտնվել են նորույթներ՝ չոր օղի, ռոմ և ալկոհոլային այլ խմիչքներ՝ փոշու տեսքով: Այս մասին գրում է լոնդոնյան The Times պարբերականը:
«Palcohol պաշտոնական անվանումը կրող արտադրանքն օրերս ԱՄՆ իշխանություններից, որոնք վերահսկում են երկրի սննդի շուկան, ստացել են բոլոր անհրաժեշտ լիցենզիաները»,- գրում է պարբերականը:
Մոտ ժամանակներս աշխարհի տարբեր երկրների խանութներում, ինչպես նաև առևտրի առցանց պորտալների միջոցով հնարավոր կլինի գնել չոր օղու և ռոմի փաթեթներ: Այդ փաթեթներին պետք է մեկ բաժակ ջուր ավելացնել՝ խմիչք ստանալու համար:
Palcohol-ի արտադրության տեխնոլոգիան ստեղծվել է ալկոհոլային խմիչքների ոլորտի ամերիկացի հայտնի մասնագետ Մարկ Ֆիլիպսի կողմից:
Ֆիլիպսի խոսքով՝ Palcohol-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ ալկոհոլային փոշիները կարող են ավելացվել տարբեր ուտեսների մեջ և դրանց նոր ու անսպասելի հնչեղություն հաղորդել:




































