«Իշխանությունը, իհարկե, չունի մտահոգվելու առիթ: ՀՀԿ-ն շտապում է նման հայտարարություն տարածելով: Նրանք պետք է արդեն համոզված լինեին, որ այս իշխանությունները քաղաքական հետապնդում չեն իրականացնում, և անձինք, եթե օրենքով սահմանված կարգով կատարել են խախտումներ, ենթարկվելու են պատասխանատվության՝ անկախ նրանից՝ դա կլինի երկրորդ, առաջին նախագահը, թե շարքային քաղաքացին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը՝ անդրադառնալով ՀՀԿ հայտարարությանը: