Apple ու Google ընկերությունների պայքարը բջջային շուկայում կենտրոնացել է ամենաեկամտաբեր հավելված խաղի վրա, գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ աղբյուրի՝ Apple-ն ու Google-ը փորձում են հետաքրքրել խաղը ստեղծողներին, որ ապահովեն այս կամ այն հայտնի խաղի պրեմիերան, համապատասխանաբար, iOS կամ Android գործառնական համակարգում:
Դրա դիմաց ընկերությունները խաղի հեղինակներին առաջարկում են գովազդային ծառայություններ, այդ թվում՝ նշված հավելվածների տեղադրումը առցանց խանութների գլխավոր էջերին, պնդում են աղբյուրները:
Որպես օրինակ՝ բերվում է Plants Vs. Zombies 2 խաղը, որն ստեղծել է Electronic Arts-ը:
Apple-ի ու Google-ի ներկայացուցիչները հրաժարվել են այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն անել:









































