Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Էվերթոն»-ից կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ թիմը փոփոխությունների ճանապարհին է:
« «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոփոխությունների ճանապարհին է: Մենք թիմ ենք կառուցում: Հասկանում եմ և խոստովանում, որ այդքան էլ լավ չենք խաղում, բայց պետք է բարելավել խաղը:
Վերադարձն «Էվերթոն»-ի մարզադա՞շտ: Ամեն դեպքում, արդյունքն ինձ հաստատ չի գոհացնում»,- շոտլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է բրիտանական մամուլը:







































