Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պետական հատվածում վարձատրության համակարգը կանոնակարգելու, մասնավորին համադրելի դարձնելու կարիք է տեսնում: Նախարարությունը կշարունակի պարգևավճարներ տալ` ավելի քիչ աշխատողներով շատ ծանրաբեռնվածության հաշվին ազատված միջոցներով:

Ջանջուղազյանն այս մասին ասաց իր տարեկան ամփոփիչ ասուլիսում` պատասխանելով պարգևավճարներին առնչվող հարցին:

«Պարգևավճարներ, այո, տրվելու են, որովհետև դա նախատեսված է: Ավելին ասեմ՝ ֆինանսների նախարարությունում աշխատակազմի թվաքանակի փոփոխության արդյունքում ունենք կոնկրետ տնտեսումներ, պոտենցիալ հնարավորություն` պարգևավճարներ տալու` ավելի քիչ թվաքանակով շատ ծանրաբեռնվածության արդյունքում ազատված միջոցների հաշվին: Սակայն՝ արդյոք դրանք կառաջացնեն նույն արձագանքը, ինչ անցած տարի՝ կյանքը ցույց կտա»,-ասաց նախարարը:

Նա կարծում է, որ պետք է կարևորել վարձատրության համակարգը առհասարակ` ոչ թե պարգևավճարը:

Ջանջուղազյանի խոսքով` այս ժամանակահատվածին վերաբերվում են որպես միջանկյալ, քանի դեռ չի գտնվել վարձատրության համակարգը կանոնակարգող լավագույն լուծումը:

«Պետական և մասնավոր հատվածում այս կամ այն կոնկրետ աշխատատեղի համար վարձատրության համակարգը ենթադրում է, որ պետք է լինի համադրելի, հակառակ դեպքում մենք մշտապես կունենանք իրավիճակ, երբ գնահատական տրվի, որ այս վարձատրությամբ հնարավոր չէ նորմալ մասնագետ ունենալ: Մենք սկզբունքորեն ուզում ենք դա մերժել: Կարծում ենք, որ պետք է աշխատատեղը գնահատվի ըստ արժանվույն և աշխատողը պետք է վարձատրվի աշխատատեղի համար, այլ ոչ թե նրա համար, թե այդ աշխատատեղը որ մարմնում է տեղակայված»,-ասաց նախարարը:

Նա նկատեց` ընդ որոմ կա աշխատատեղ, որը պետք է ավելի ցածր վարձատրվի, կա աշխատատեղ, որը պետք է ավելի բարձր գնահատվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում