Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին (Լեհաստան)։
Հանդիպման ժամանակ կողմեր քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը և բանակցությունների հեռանկարները։