Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը փոփոխություններ է մտցնում Օդային օրենսգրքում: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Օրենքը սահմանում է ուղևորի կողմից տոմսից հրաժարվելու դեպքում չվերադարձվող սակագներ:
Համաձայն փաստաթղթի՝ մրցակցային հավասար պայմաններ են ստեղծվում ռուս և օտարերկրացի փոխադրողների համար, ինչպես նաև խթաններ՝ ավիատոմսերի արժեքի իջեցման և բյուջետային ավիափոխադրողների զարգացման համար:
Փաստաթուղթն ուղևորներին տալիս է սակագների ընտրության հնարավորություն՝ հաշվի առնելով փոխադրումից հրաժարվելու ռիսկերը (վերադարձվող): Առաջարկվում են նաև սակագներ, որոնցից նման ռիսկերը բացառված են (չվերադարձվող):
Ներկայումս նման հնարավորություններ չկան: Տոմսերից հրաժարվելու ռիսկերը հանգեցնում են ավիատոմսերի արժեքի մեծացման:
Փաստաթուղթը Պետդումայում ընդունվել է ապրիլի 4-ին, իսկ Դաշնային խորհրդի հավանությանն է արժանացել ապրիլի 16-ին:









































