Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը խոստացել է կադրային նշանակումներ անելիս հաշվի առնել տեղական իշխանությունների կարծիքը: Այս մասին գրում է Interfax-ը:
«Արդեն այսօր ես կաջակցեմ այն նահանգապետների նշանակմանը, որոնց կառաջարկեն Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչները՝ չնայած Սահմանադրությունում փոփոխությունները առայժմ ուժի մեջ չեն մտել»,- ասել է Տուրչինովը:









































