Բնության պաշտպաններ Սթինգն ու նրա կինը՝ Թրուդի Սթայլերը, նախօրեին հայտնիներին հավաքել են իրենց հիմնադրած Հասարակածային անտառների պաշտպանության հիմնադրամի 25-ամյակին, գրում է spletnik.ru-ն:
Rainforest Fund-ի հոբելյանին նվիրված համերգը կայացել է նյույորքյան Քարնեգի-հոլ համերգասրահում: Տոնակատարության հյուրերն են եղել Քևին Սփեյսին, Բիլ Քլինթոնը, օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը, գործարար Ռոբերտ Քրաֆթը և կինը՝ Ռիկի Նոել Լենդերը, Թոմ Հենքսի կինը՝ Ռիտա Ուիլսոնը և այլք:
Արարողությանը մասնակցել է նաև Օլիվիա Ուալդը, որը երկու շաբաթից կունենա իր առաջնեկին:










































