Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Բանակցությունները այս փուլում տապալված են, ամենակարևորը՝ խաղաղ լուծման ճանապարհ չունենք

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում երեկ` դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի և քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:

«Այս հանդիպումից ակնկալիքները մեծ չէին,- նշեց Նարեկ Մինասյանը,- ամփոփելով առկա հայտարարությունները՝ կարող ենք ասել, որ հանդիպման շրջանակներում քննարկման առարկա է եղել լրագրողների փոխայցելությունը, քննարկվել է, թե հումանիտար ոլորտում ինչ այլ նախաձեռնություններ կարող են լինել, անդրադարձ է եղել նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման մեխանիզմներին: Հայկական կողմը հայտարարում է, որ բովանդակային քննարկումների համար անհրաժեշտ է Արցախյան կողմի ներգրավումը»:

«Ակնհայտ է, որ Արցախի խնդիրը բանակցային, խաղաղ լուծում կարող է ունենալ ընդամենը երկու պարագայում՝ առաջին՝ երբ Հայաստանը կհրաժարվի Արցախից, և երկրորդ՝ երբ Ադրբեջանը կհրաժարվի Արցախից: Երկուսն էլ չեն հրաժարվելու, այս խնդիրը խաղաղ լուծում չունի…»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը:

Նա նաև հավելեց, որ հանրային դաշտում քննարկվում է տարբերակ, որ Արցախը կարող է կոչվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Հանրապետություն: «Սա ակնհայտ փորձ է՝ Արցախը վերցնել Ադրբեջանի ենթակայության տակ՝այնտեղից վտարելով հայերին: Այս փուլում բանակցությունները կարող ենք համարել տապալված, քանի որ ամենակարևորը՝ խաղաղ լուծման հնարավոր տարբերակ չունենք»,- ընդգծեց միջազգայնագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում