Վրաստանի և Ռուսաստանի ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները ապրիլի վերջին-մայիսի սկզբին երկու երկրների միջև կանոնավոր չվերթները վերականգնելու նպատակով հանդիպում կանցկացնեն, գրում է ITAR-TASS-ը: Այս մասին է հաղորդվում ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Վրաստանի Հանրային հեռուստատեսության ալիքին տված հարցազրույցում:
Աբաշիձեի խոսքերով՝ կանոնավոր ուղիղ չվերթները վերականգնելու հեռանկարները քննարկվել են Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ վերջին հանդիպման ժամանակ, որ կայացել է ապրիլի 16-ին Պրահայում:










































