Սիրիայի Հալեպ նահանգի Թելլ Րիֆատ քաղաքում գրոհայինների կողմից սպորտային ակումբի գնդակոծության հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 13 մարդ, հայտնում է РИА Новости-ն:
Զոհերի թվում կա 8 երեխա:
Ավելի վաղ գրոհայինները գնդակոծել էին Հալեպից ոչ հեռու գտնվող բնակելի թաղամաս, ինչի հետևանքով զոհվել էր 6-ամյա մի տղա: